ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդն է
Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարը։ Հայաստանի Մ-15 հավաքականը իր վերջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Վրաստանի Մ-15 ընտրանու հետ և պարտվեց 0։2 հաշվով։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 7 միավորով ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին։ 3-րդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 5 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանը։
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Ամիսուլաշվիլին։
13 Մայիս, 2022 13:56
770
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող. ՀՖՖ
13 Հոկտեմբեր, 2026 23:26
Խիստ պատիժ՝ ՀՖՖ-ից․ հայկական ակումբը երկար ժամանակով հեռացվեց ֆուտբոլային գործընթացներից
22 Օգոստոս, 2026 16:16
Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ
24 Հուլիս, 2026 23:13