Այսօր` մայիսի 14-ին, ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայության

ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված վայր և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ՝ Սանիկովայի դին գետից դուրս բերելու և տեղափոխելու նպատակով։  

Հիշեցնենք, որ Օլգա Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։

4635