2021 թվականը կարելի է համարել աղմկոտ բաժանումների տարի։ Araratnews.am -ը ներկայացնում է տարվա ամենաաղմկոտ բաժանումները։

Օլգա Բուզովա և Դավիթ Մանուկյան (DAVA)

 

Այս տարվա հունվարին Օլգա Բուզովան վերջնականապես վիճեց իր նախկին ընկերոջ Դավայի հետ մեղադրելով նրան դաժանության մեջ: Աղջկա խոսքով ՝ Դավիթը «սարսափելի և անհասկանալի» բաներ է արել։ Բաժանման նախօրեին աստղը նշում էր իր 35-ամյակը։ 

Հրավառության ժամանակ Դավան մոտեցավ նրան, սակայն Բուզովան հրեց նախկինին։ Վիճաբանության պահից համացանցում պատահաբար տեսանյութ էր հայտնվել, մի քանի օր անց Օլգան հայտարարեց, որ կրկին ազատ աղջիկ է:

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

Ամբողջ 2020 թվականը աշխարհը հետեւում էր Քանյեի էպիկական ելույթներին ՝ նա պատրաստվում էր առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, ապա լաց էր լինում հանրության առջեւ ՝ խոստովանելով, որ երեխա չէր ուզում, երբ Քիմն առաջին անգամ հղիացավ: Ինչպես գրում էին ԶԼՄ-ները, այդ ժամանակ հանճարի, քրիստոնյայի եւ միլիարդատերի կինը ՝ Քիմը պնդում էր, որ ամուսինը դեղամիջոցներ ընդունի, քանի որ նրա մոտ սրվել է երկբեւեռ խանգարումը:

2021-ի փետրվարին զույգը հաստատեցոր ամուսնալուծվում է: Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը 7 տարվա ամուսիններ էին, նրանք ունեն չորս երեխա։

Դուա Լիպա և Անվար Հադիդ

Մի քանի տարի տեւած հարաբերություններից հետո Դուան եւ Անվարը որոշում են կայացրել գնալ տարբեր ճանապարհներով: Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, հարաբերությունները պահպանելու համար զույգը ժամանակին նույնիսկ հոգեբանի է դիմել: Սակայն, ելնելով մի շարք պատճառներից, որոնց թվում են տարբեր աշխատանքային գրաֆիկը, աստղերը որոշել են բաժանվել։

Գրիգորի Լեպս և Աննա Շապլիկովա

Գրեթե 20 տարի տևած ամուսնությունից հետո Գրիգորի Լեպսի կինը ՝ Աննան, որոշել է ամուսնալուծվել: Դատական պրոցեսները զարմանալի արագ անցան. հիմա զույգի ամուսնությունը պաշտոնապես խզվել է։

Դեկտեմբերին Լեպսը երկու անգամ հոսպիտալացվել է մեկ օրվա տարբերությամբ՝ խիստ հարբած վիճակում: Արտիստին նույնիսկ փսիխբրիգադի օգնության կարիք է եղել ՝ ուշքի գալու համար։ Երգիչն ինքն ավելի ուշ պնդում էր, որ հիվանդանոց տեղափոխվելը պայմանավորված էր հիպերտոնիկ ճգնաժամով։ 

Նաստյա Իվլեևա և Էլջեյ

Այս տարվա օգոստոսին բլոգեր Անաստասիա Իվլեևան հաստատեց երկար ժամանակ շրջանառվող լուրերը՝ նա բաժանվում է ամուսնուց՝ ռեփեր Էլջեյից։ Նաստյայի խոսքով՝ իրենց հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել ՝ ավելին, աստղերը դեռ շարունակում են համատեղ լուսանկարներ հրապարակել։

Ջիջի Հադիդ և Զեյն Մալիկ

Մեր ժամանակների ամենագեղեցիկ զույգերից մեկը սկանդալային բաժանում ունեցավ: Ջիջիի մայրը՝ Յոլանդա Հադիդը, հայտարարեց, որ Զեյնը հարձակվել է իր վրա։ Ավելի ուշ երգչին մեղադրանք է առաջադրվեց մոդելի և նրա մոր հանդեպ չորս հանցագործություն կատարելու համար։ Զույգն ունի մեկ տարեկան դուստր՝ Հեյը։

Այժմ Մալիկին արգելված է մոտենալ Յոլանդայն, ինչպես նաեւ նա պետք է անցնի զայրույթի կառավարման կուրս եւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիր:

Քսենիա Բորոդինա և Կուրբան Օմարով

«Դոմ-2»-ի հաղորդավարուհին և նրա ամուսինը որոշել են բաժանվել այս տարվա ամռանը, իսկ օգոստոսին նրանք ամուսնալուծվել են։ Բաժանման ստւյգ պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն, մեկնաբանելով իր ամուսնալուծությունը, Քսենիան ասաց, որ «կան բաներ, որոնք հնարավոր չէ ներել»։

Ջենիֆեր Լոպես և Ալեքս Ռոդրիգես

Ջեյ Լոն և նրա փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, այս ապրիլին հայտարարեցին իրենց բաժանման մասին՝ չորս տարվա հարաբերություններից հետո: Զույգը պաշտոնապես չի հայտնել պատճառների մասին, սակայն Ալեքսի հնարավոր դավաճանությունը քննարկվել է համացանցում։ Ամեն դեպքում, այժմ Լոպեսը իրեն լավ է զգում. նա ուրախ երեկոներ է անցկացրել Բեն Աֆլեքի գրկում:

Բեն Աֆլեք և Անա դե Արմաս

Բեն Աֆլեքը մխիթարություն է գտել դերասանուհի Անա դե Արմասի գրկում ՝ կնոջից՝ Ջենիֆեր Գարներից նրա ցավալի բաժանումից հետո, ինչի պատճառն էր ալկոհոլիզմը։ 2021 թվականի հունվարին լրատվամիջոցները գրեցին, որ դերասանական զույգն այլևս միասին չէ։ Դուք գիտեք Բենի հետագա կյանքի սցենարը. այժմ նա երջանիկ է Ջենիֆեր Լոպեսի հետ հարաբերություններում:

Իլոն Մասկ և Գրայմս

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի և երգչուհի Գրայմսի բաժանման մասին լուրերը հայտնվեցին սեպտեմբերին։ Զույգն ունի մեկ տարեկան որդի ՝ X Æ A-12 -ը: Մասկի ծանոթների խոսքով ՝ միլիարդատերը բաժանումը ծանր է տանում:

Բիլ և Մելինդա Գեյթս

Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին մայիսին։ Նրանք 27 տարվա ամուսիններ էին։ Հայտարարության մեջ զույգը նշել է, որ կշարունակեն միասին աշխատել ընտանիքի բարեգործական հիմնադրամում, բայց այլևս ոչ ամուսնու և կնոջ կարգավիճակում։

Իդա Գալիչ և Ալան Բասիև

Ռուսաստանի ամենահայտնի բլոգերներից մեկը՝ Իդա Գալիչը, 2021 թվականի հունվարին հայտարարեց ամուսնուց՝ Ալան Բասիևից բաժանվելու մասին։ Զույգի բաժանման մասին խոսակցությունները վաղուց են եղել: Գալիչն իր ամուսնալուծությունն անվանել է «վիճակագրության տխուր մաս»: Այդ շրջանն աղջիկը շատ ծանր էր տանում։

Մարիա Պեդրասա և Խայմե Լորենտե

«Էլիտա» և «Թղթե տուն» սերիալների աստղերի սրտերն այս տարի նույնպես կոտրվեցին: Եվրոպական կինոյի ամենավառ զույգերից մեկը՝ 24-ամյա Մարիա Պեդրասան և 29-ամյա Խայմե Լորենտեն, բաժանվեցին երկու տարվա հարաբերություններից հետո։

Հեղինակ ՝ Մարիամ Գևորգյան

1303