Քանյե Ուեսթը հայտնել է նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը։ Հաղորդում է Page Six-ը։
Ուեսթի խոսքով՝ ամուսնությունը խզվել է պոռնոգրաֆիայի պատճառով։ «Հոլիվուդը հսկա հասարակաց տուն է։ Պոռնոգրաֆիան ոչնչացրեց իմ ընտանիքը։ Խոսքս Instagram-ի կողմից քարոզվող կախվածության մասին է,- գրել է երաժիշտը իր աքաունթում։ Նա հավելել է, որ թույլ չի տա, որ իր դուստրերը՝ Նորթը և Չիկագոն, նույնպես ենթարկվեն սոցցանցի բացասական ազդեցությանը։
Ուեսթը նաև մեղադրել է Քարդաշյանի մորը` Քրիս Ջեներին, որն աջակցել է դուստրերին՝ Քիմ և Քայլի Ջեներներին, Playboy ամսագրի համար անկեղծ նկարահանումներում։ Աղջիկները ֆոտոսեսիաների են մասնակցել համապատասխանաբար 2007 և 2019 թվականներին։
02 Սեպտեմբեր, 2022 14:45
2509
Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանը
08 Օգոստոս, 2022 22:55
Հայտնի է` որքան ալիմենտ կստանա Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից
30 Նոյեմբեր, 2022 11:03
Աղոթե՛ք Հայաստանի համար․ Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանները արձագանքել են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը
14 Սեպտեմբեր, 2022 11:39
Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ
11 Օգոստոս, 2022 10:21