Սյունիքում անօրինական կերպով վարորդական վկայականներ ձեռք բերելու դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցել է քրեական գործ և քննչական ենթակայության կարգով ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

«ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՃՈ իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում հաշվառված 12 անձանց օրենքով սահմանված կարգով չեն զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում հաշվառված անձանց տրամադրել են վարորդական իրավունքի վկայական:

1309