Այսօր տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ փոխնախարարն նշել է, որ Մոսկվան չի բացառում  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը։  «Աշխատանքները շարունակվում են «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան), նախապատրաստվում է երկրորդ հանդիպումը։ Դա հնարավորություն կտա երկխոսություն հաստատել, օրինակ, Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև փոխշահավետ նախագծերի միջոցով»,- ընդգծել է ռուս դիվանագետը։ 

1185