Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը, որին նախորդել էին Բրյուսելում ու Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունները։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մեկնել էր Մոսկվա։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես ժամանել է Մոսկվա։

Մոսկովյան հանդիպումից հետո հունիսի 1-ին սպասվում է հնգակողմ հանդիպում Քիշնեւում։

534