Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի և բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ։ 

Ասուլիսին ներկայացվեցին կատարած աշխատանքները, թիմերի մասնակցությունները և ակնկալվող արդյունքները։ 

«Ուրախ եմ տեսնելու, որ մեր սպորտաձևը այսպիսի հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում։ Նշեմ, որ շատ ուժեղ թիմով ենք մասնակցելու և շատ մեծ ակնկալիքներ ունենք»,- ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ 

«Ուզում եմ ասել, որ շատ մեծ արդյունք ենք սպասում, բայց թիվ չեմ ուզում նշել, որովհետև մենք բավականին տեսել ենք, որ այն մարզիկից, ումից մեծ հույս ունենք, հնարավոր է տրավմա լինի կամ այլ խնդիր։ Վստահեցնում եմ, որ ոչ մի քաշային կարգում մենք վատ չենք զգալու մասնակցի համար»,- նշեց Հովսեփյանը։ 

Մայիսի 30-ին Հայաստանում տեղի կունենա նոր ընտրված EUBC-ի գործկոմի տնօրենների խորհրդի առաջին նիստը։

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը նույնպես ընտրվել է EUBC-ի գործկոմի տնօրենների խորհրդի անդամ։

1239