
Հայ-ֆրանսիական բարեկամությունը բավականին խոր արմատներ ունի: Քչերին է հայտնի, բայց դեռևս 17-րդ դարում՝ 1663 թվականին, Մահտեսի Մուրադ Բաղիշեցին առաջին անգամ հանդիպեց Ֆրանսիայի կայսր Լյուդովիկոս 14-րդին՝ ստանալու նրա աջակցությունը՝ հայ ժողովրդին իր դարավոր թշնամիների լծից ազատելու համար:
Թերևս, մեզանից շատերը գիտեն Մխիթարյան միաբանության հանդեպ Նապոլեոն Բոնապարտ կայսեր ցուցաբերած առանձնահատուկ, ջերմ վերաբերմունքի մասին: Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին օգնելու հարցում ևս Ֆրանսիան իր անունը դարձյալ փառքով է պսակել: Բոլորս ենք հիշում Մուսա լեռան հերոսամարտը, որն իր արժանի արտացոլումը գտավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում:
Ուշագրավ էր, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն, ըստ էության, սկսվեց Ֆրանսիայի հրապարակից, որի կենտրոնում տեղադրված է Ռոդենի գլուխգործոցներից մեկը: Սա նույնպես խորհրդանշական է, քանի որ Ֆրանսիան առանձնանում է հեղափոխությունների իր հարուստ փորձով:
Այնուամենայնիվ, կա մի իրադարձություն, որից հետո Ֆրանսիայի անունը ոսկե տառերով դաջվեց հայոց պատմության էջերին: Ֆրանսիան առաջինն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:
2018 թ. Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը բեկումնային էր իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ:
Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մշտապես կոնֆլիկտի կողմերին խաղաղ բանակցությունների սեղանին վերադառնալու կոչ է արել: Այսօր էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:
Իրականում հենց պատերազմական իրավիճակի պայմաններում ես հասկանում, թե ով է իսկական բարեկամդ, ով թշնամին: Խաղաղաղության ժամանակ, բոլորն էլ պատրաստ են: