
Ռոստովի մարզում ձերբակալվել է դեռահաս, որը կասկածվում է դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Ըստ տվյալների՝ տղան հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Ձերբակալվածը պատմել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ երիտասարդներին հավաքագրել է «Ազով» ազգային գումարտակը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Ազովստալ» գործարանի եւ ուկրաինացի գրոհայիններից Մարիուպոլի լիակատար ազատագրման մասին: Գեներալ-մայորի խոսքով՝ ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ են անցել նաեւ ձեռնարկության ստորգետնյա կառույցները, որտեղ թաքնվում էին զինծառայողները:
Նա հստակեցրել է, որ, այսպես կոչված, «Ազով» նացիստների հրամանատարը «Ազովստալ» տարածքից դուրս է բերվել հատուկ զրահամեքենայով՝ հաշվի առնելով Մարիուպոլի բնակիչների նկատմամբ իր բազմաթիվ վայրագությունները:
Գերեվարված ազգայնականներին, որոնք թաքնվում էին գործարանում, մտադիր է հարցաքննել Ռուսաստանի քննչական կոմիտեն: Գերատեսչությունում պարզում է գերիների ինքնությունը, ինչպես նաեւ նրանց մասնակցությունը նշված հանցագործություններին: Ստացված տեղեկությունները նախատեսում են համադրել արդեն առկա գործերի նյութերի հետ եւ անհրաժեշտության դեպքում դրանք հաշվի առնել հետաքննություններում: