
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիակապ պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատկերացրեք մեքենայի ղեկին եք։ Մեքենայում է ձեր ընտանիքը՝ կին, քույր, մայր, երեխա, եբղայր։ Ու մեկ էլ դիմացի մեքենայից սկսում են շաղ տալ այս «աստղիկները», որոնք ոչ թե ուղղակի ծակում են ակը, այլ պատռում։
Եթե տեսնում եք, ապա կտրուկ արգելակելու եք, կամ փորձելու եք «փախցնել», չի բացառվում, որ կողքից էլ մի ուրիշ «փախցնող» լինի, վթարը ուղղակի անխուսափելի է, ողբերգական ելքը՝ խիստ կանխատեսելի։
Ի դեպ, էդ պահին հեչ կարևոր չի, թե դուք ինչ քաղաքական հայացք ունեք, գուցե դուք նույնիսկ ատում եք ինձ, ՔՊ—ին, իշխանությանը։ Այս ահաբեկչության բերումով ձեր երեխան կարող է մահանալ հենց ձեր մեքենայի մեջ։
Ու սա ընդամենը փոքր դրվագ է ծրագրված տեռակտից»։