
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիրթերյան իր էջում ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին։
«Ջերմորեն ողջունում եմ հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակ ապահովելու ուղիների քննարկումն առաջ մղելու նպատակով։ Սա շոշափելի առաջընթաց է Նիկոլ Փաշինյան և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքում»,–գրել է նա։
Warmly welcome first meeting of Border Commissions held today on Armenia-Azerbaijan border to advance discussions on delimitation of inter-state border and how best to ensure stable situation.
— Charles Michel (@eucopresident) May 24, 2022
Tangible progress following trilateral meeting with @NikolPashinyan and @azpresident pic.twitter.com/b0rUaveib3
Հիշեցնենք, որ մայիսի 23–ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը, որից հետո ԵՄ խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ։