«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցանցի հաղորդագրության մեջ նաև նշված է.
«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:
Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք:
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։
30 Սեպտեմբեր, 2020 23:27
435
Հայաստանի հավաքականը մեկնել է Չինաստան՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու․ Արայիկ Հարությունյան
25 Հոկտեմբեր, 2026 14:51
Նույնիսկ լավ սրճարանում ՀԴՄ-ն չենք մոռանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
25 Հոկտեմբեր, 2026 14:26
Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա․ Միրզոյան
25 Հոկտեմբեր, 2026 14:22