Այսօր Արմավիր համայնքի Նորավան գյուղում տեղի ունեցավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նորավանցի հերոսներ Ջանիկ Արմենի Նազարյանի, Արթուր Հենրիկի Հովհաննիսյանի, Կնյազ Գևորգի Ավետիսյանի և Արցախյան ազատամարտի բոլոր զոհերի։

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, զոհվածների ընտանիքի անդամներ, զինվորականներ, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ։

Միջոցառման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց «Կարոշիննախագիծ» ՍՊԸ տնօրեն Արշակ Կարապետյանին, «ՄԱԳԱ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Պողոսյանին, շինարար Միսակ Մարգարյանին և քանդակագործ Վարդգես Առաքելյանին՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման գործում ունեցած ավանդի համար։

Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ մեզանից յուրաքանչուրը պետք է իր ազնիվ ու հայրենանվեր աշխատանքով, կատարած գործերով արժանի լինի հերոսների կյանքով հաստատված այսօրվա խաղաղությանն ու ապագային։

Հուշարձանի կառուցումն իրականացվել է պետություն-համայնք համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8.07 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 25%` 2.02 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 75%` 6.05 մլն դրամ:

1740