Ո՞վքեր են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողները (լուսանկարներ)
![](https://araratnews.am/admin/images/1653817504.jpg)
Մայիսի 17-ից 28-ն անցկացվել է Կաննի 75-րդ կինոփառատոնը։
Հայտնի են հաղթողների անունները։
Գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը։ «Գրան պրի» են ստացել Լուկաս Դոնտի «Մոտ» և Կլեր Դենի «Աստղերը կեսօրին» ֆիլմերը։ Եժի Սկոլիմովսկու «Իա» և Շառլոտա Վանդերմերսի ու Ֆելիքս վան Գրենինգենի «Ութ լեռները» ֆիլմերն արժանացել են Ժյուրիի մրցանակին։ Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Պակ Չխան Ուկն իր «Հեռանալու որոշումը» ֆիլմով։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել իրանցի Հարա Ամիր Էբրահիմը («Սուրբ սարդը»), լավագույն դերասան՝ Սոն Կան Հոն («Միջնորդ»)։ Լավագույն սցենարի հեղինակն է Թարիք Սալեհը («Տղան երկնքից»)։
29 Մայիս, 2022 17:45
1371
Կաննի 75-րդ կինոփառատոնին հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը բարձր մակարդակով ներկայացրեց Հայաստանը
23 Հունիս, 2022 01:36
Կաննի կինոփառատոնը հանդիսավոր բացմամբ նշում է իր 75-ամյակը
18 Մայիս, 2022 20:46
Կաննի 75-րդ կինոփառատոնի ծրագիրն արդեն հայտնի է
17 Ապրիլ, 2022 19:42
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը
11 Հուլիս, 2022 16:46
Կաննի կինոփառատոնը հանդիսավոր բացմամբ նշում է իր 75-ամյակը
18 Մայիս, 2022 20:46
Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը
04 Հոկտեմբեր, 2021 21:04