Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի չորս երկրներ առաջին անգամ կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
ՆԱՏՕ-ի չորս գործընկեր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից առաջին անգամ կժամանեն դաշինքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մադրիդում հունիսի 28-30-ը։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
Նա ասել է, որ խոսքը Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի մասին է։
Նա հավելել է, որ առաջիկա հանդիպմանը կարող է տեսնել «ուժեղացած ՆԱՏՕ-ի ծնունդը՝ նորացված գաղափարներով»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Մարիա Տալոն ասել էր, որ Հյուսիսատլանտյան նոր ռազմավարական հայեցակարգը, որը նախատեսվում է ընդունել հունիսին Մադրիդում դաշինքի գագաթնաժողովում, կներառի Չինաստանը, ինչպես նաև կփոխվի «վերաբերմունքը» Ռուսաստանի նկատմամբ»:
30 Մայիս, 2022 16:07
1333
ԱՄՆ-ը 2023 թվականին կընդունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը
24 Օգոստոս, 2021 15:14
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
18 Փետրվար, 2026 20:15
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյան. տեսանյութ
14 Օգոստոս, 2025 18:55
ՀՀ-ն շարունակում է անսասան մնալ տարածաշրջանից անդին գործընկերությունների ամրապնդման հարցում. Միրզոյան
26 Մայիս, 2025 10:14
Վենսը հայտարարել է՝ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ում
20 Հոկտեմբեր, 2026 10:45
Ռուսաստանը չի ձգտում հակամարտության ՆԱՏՕ-ի հետ. դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
23 Սեպտեմբեր, 2026 16:18
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ դաշինքը գնալով ավելի «եվրոպական» է դառնում
10 Սեպտեմբեր, 2026 15:03