Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը , Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը:

Թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին:

Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլք: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:

Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր:

Տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության:

1419