Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մամուլի ասուլիսի ողջունի խոսքում առաջնությանը լավ պատրաստվելու համար շնորհակալություն հայտնեց թիմին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ։ 

«Մինչ մրցաշարի սկսվելը ինքս ինձ ասել էի, որ ոչ մի քաշային կարգում մենք ոչ մի մրցակցի համար վատ չենք չգա ու չենք էլ զգացել։ Մեր տղանները բոլորն էլ պայքարել են։ Արդյուքնը մեզ չի գոհացնում, մենք պետք է շատ ոսկե մեդալներ նվաճեինք։ Եվ հույսով եմ, որ թե մեր սխալները, թե սխալները թույլ տված մրցավարության կողմից ապագայում կուղղենք, կշտկենք։ Միջազգային գործընկերների հետ շատ ենք այդ թեմայով զրույցներ ունեցել»,-ասել է Հովսեփյանը նշելով երկու կարևոր սխալ թույլ տված առաջնությանը։ Առաջին սխալը այն էր, որ մեր տղանների մոտ նկատվում էր փորձի պակասությունը, որը պետք է ուղղենք։ Մեկ տարվա ընթացքում ինչ ես պաշտոնավարում եմ ֆեդերացիայի նախագահությունը, հնարավոր չէր շտկել։ Տարիներ են պետք դրա համար։  Երկրորդը՝ մրցավարական սխալներն էին, որը մենք տեսել ենք։ 7 հայ բռնցքամարտիկների պարտվելուն ես համաձայն չեմ եղել մրցավարների հետ։ Իմ համաձայն չլինելու հետ համակարծիք են եղել նաև մասնագետները։ 

1884