Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 1/32 փուլի մի քանի խաղեր տեղի ունեցան հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը: Ներկայացնում ենք փլեյ-օֆֆի արդյունքները՝

Բրազիլիա- Ճապոնիա — 2:1;
Գերմանիա -Պարագվայ — 1:1, 3:4 (11 մետրանոց հարվածաշար);
Նիդեռլանդներ-Մարոկկո — 1:1, 2:3 (11 մետրանոց հարվածաշար):

Այս փուլի և ամբողջ ԱԱ-2026-ի սենսացիան կարելի է համարել Գերմանայի դուրս մնալը առաջնությունից։ Գերմանիայի ազգային հավաքականը պարտություն կրեց աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլում: Երկուշաբթի՝ հունիսի 29-ին, Պարագվայի դեմ նրանց խաղը հիմնական ժամանակից և լրացուցիչ ժամանակից հետո ավարտվեց 1-1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում նրանք պարտվեցին 4-3 հաշվով՝ դուրս մնալով 2026 թվականի աշխարհի առաջնությունից: 

Նման սցենար եղավ նաև Մարոկկոյի և Հոլանդիայի միջև խաղում․ գոլազուրկ խաղում Հոլանդիան առաջ անցավ 72-րդ րոպեին, սակայն 90+1 րոպեին մարոկկացի  ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը։

Լրացված ժամանակը հաշիվը չփոխեց, չնայած Մարոկկոյի առավելությանը։ Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որում Մարոկկոն հաղթեց 3-2 հաշվով։

Այսպիսով, Մարոկկոն անցավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Կանադայի հետ, մինչդեռ Հոլանդիան դուրս մնաց։

Նշենք, որ Կանադայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։

1/32-ի փուլը շարունակվում է. այսօր և կեսգիշերն անց տեղի կունենան հետևյալ խաղերը։

21:00-ին՝ Կոտ դ'Իվուար - Նորվեգիա

01:00-ին՝ Ֆրանսիա - Շվեդիա

05:00-ին՝ Մեքսիկա - Էկվադոր։

79