Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։

Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք այն։ Արդյոք այս խոսքերն ասելիս էլ այդ «սկզբնաղբյուրից» է օգտվել»։ 

Այս գռեհիկ մեկնաբանությանը հակադարձել էր թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրը՝ քննադատելով Էջե Ուներին տգեղ պահվածքի համար և հայտնել իր զարմանքը, թե ինչպես է նման անձնավորությունը լուրերի գլխավոր թողարկում վարում։

Twitter-ի թուրք որոշ օգտատերերը կոշտ արձագանք են տվել դերասանուհու խոսքերին՝ սպառնալով նրան Հայաստան վտարել, եթե իր համար այդքան դժվար է Քիմի մասին նման խոսքեր լսելը։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

743