Վենետիկի հանձնաժողովի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2022 թվականի հունիսի 9-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Մալորին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
09 Հունիս, 2022 18:58
1047
Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս
01 Հուլիս, 2026 19:47
Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
20 Մայիս, 2026 19:30
Ունենք տվյալ՝ կոնկրետ անձի կողմից կրակ արձակելու հրաման տալու մասին․ Վարդապետյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին
29 Ապրիլ, 2026 13:21