Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր կսկսվի եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԵՕԿ)  գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը 

Համագումարն  անցկացվելու  է Հյուսիսային Մակեդոնիայի ԱՕԿ-ի  30-ամյակի տոնակատարության շրջանակներում:

Հաշվետու զեկուցումներով հանդես կգան   ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը, գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին  և գանձապահ Փիթեր Մենելը:

2023թ. Լեհաստանում կայանալիք  Եվրոպայի մարզական ամառային երրորդ  խաղերին վերաբերող հարցերի շուրջ ելույթ կունենա  միջոցառման  համակարգող հանձնաժողովի նախագահ, ԵՕԿ-ի գործկոմի  անդամ Հասան Արատը: Այնուհետև կհաջորդի կազմկոմիտեի հետ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Հաշվետու կլինեն «Պեկին-2022»  , «Միլանո-Կորտինա դ’ Ամպեցցո -  2026  ձմեռային»,  ինչպես նաև «Փարիզ - 2024»  ամառային օլիմպիական խաղերի  կազմակերպիչները:

ԵՕԿ-ի գործկոմը կներկայացնի մինչև 2030թ.  ռազմավարական ծրագրի օրակարգը:

Համագումարին ներկա կլինի  նաև  ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Շատ երկրներ / նաև Հայաստանը /   հեռավար մասնակցություն կունենան:

229