Սեպտեմբերի 29-ի առավոտյան F-16 կործանիչի կողմից խոցվել էր ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը։ Ադրբեջանական կողմը փորձեց հերքել տեղեկությունը` թե իրենք չունեն F-16 կործանիչներ, սակայն Թուրքիան բացահայտ անցավ գրոհի` F-16-ներով հարվածներ հասցնելով Մարտակերտին, պատճառելով հսկայական կորուստներ։
Նշենք, որ Հայատանի ԶՈՒ ռազմաօդային պաշտպանության զինանոցը 2019 թվականի դեկտեմբերին համալրվեց ռուսական արտադրության գերժամանակակից ՍՈՒ-30 մարտական ինքնաթիռներով։
Araratnews.am-ը ռազմական փորձագետից փորձեց պարզել ՍՈՒ-30 եւ F-16 ինքնաթիռների տարբերությունը։ Թեմայի շուրջ զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:
«Եթե մենք համեմատելու լինենք, ապա ՍՈՒ-30-ը հավասարազոր է F-16-ին, բայց ՍՈՒ-30-ի հիմնական առավելությունն այն է, որ այն ավելի անխոցելի է: Եվ իր անխոցելիությունը մանևրելու շնորհիվ է: Երկու կործանիչներն էլ ավիահարվածներ կարող են հասցնել` չհատելով օդային տարածքը, բայց ՍՈՒ-30-ի հարվածային նշանառությունը շատ ավելի բարձր է, քան F-16-ը,- բացատրում է փորձագետը, ապա օրինակով հստակեցնում.- Եթե F-16-ը սահմանը չհատելով հարված հասցնի թիրախին, վրիպելու կամ թիրախին չհասնելու հավանականությունը ավելի մեծ է, քան ՍՈՒ-30-ի: Միջազգային ռազմական ասպարեզում ռազմական մասնագետների ու փորձագետների կողմից ՍՈՒ-30-ը մեկ «լեվլ» ավելի բարձր է դասվում, քան F-16-ը»:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը սեպտեմբերի 27-ի առավոտյան խախտել էր հրադադարը և լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Թշնամին կրակ էր բացել նաև Հայաստանի սահմանի Վարդենիսի ուղղությամբ, որի հետևանքով մեկ քաղաքացիական անձ սպանվել էր։
Հայկ Մագոյան