Ռուսական քննչական կոմիտեն նշել է Իրկուտսկում «Սու-30» կործանիչի կործանման հիմնական վարկածները․ դրանք են տեխնիկայի խափանում և օդաչուի սխալ։
«Կատարվում է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, առգրավվել են օդանավում լցված վառելիքի նմուշներ, բժշկական թթվածնով միասնական գազալցակայան, նշանակվել են քիմիական և դատաբժշկական փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Քննիչները առգրավել են օդանավի թռիչքի տեխնիկական փաստաթղթերը, հարցաքննել ավիաընկերության ղեկավարությանը և աշխատակիցներին։

Ինչպես РИА Новости գործակալությանը հայտնել էր արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը, նախնական տվյալներով՝ օդաչուները չեն կարողացել վայր ընկնող ինքնաթիռը հեռացնել բնակելի շենքերից՝ թռիչքի ժամանակ գիտակցությունը կորցնելու պատճառով։ Դրա պատճառը կարող է լինել ցամաքային անձնակազմի սխալը։ «Թթվածնի բալոններում մնացած ազոտը կարող է հանգեցնել անձնակազմի գիտակցության կորստին»,- ասել է աղբյուրը։
Այս տեղեկատվության պաշտոնապես դեռ չի հաստատվել։

803