Միջինների հաշվարկի մեջ կոպտագույն սխալներ բոլոր աղյուսակներում, տասնյակ գործոններ քովիդի ընթացքում հաշվի չեք առել: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր Կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի արդյունավետությունն ուսումնասիրող Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Համլետ Հովակիմյանը:

«Դուք գումարում եք ամորտիզացիայի թիվը հիմնական միջոցների թվի հետ, բաժանում եք այդ ամսվա հիվանդների վրա, ասում եք, որ ԲԿ-ում մեկ հիվանդի ծախսը արժեցել է մեկ միլիոն 300 հազար դրամ՝ կոպտագույն սխալ»,-ասաց նա:

Նա նշեց, որ պալատը հաշվարկել է մեկ պացիենտի վրա ընկնող ծախսը և  երկու ձևաչափով է պահանջել, որ ԲԿ-ն տվյալները փոխանցի՝ առաջինը՝ ձեռքբերումներ, երկրորդը՝ ծախսեր: «ԲԿ-ն,  ձեր հաշվեքննության մեջ գրված է, որ միակն է, որ պացիենտի ծախսի հաշվարկի մեջ 24 կամ 28 տոկոսը ընկել է վերազինման վրա, որը եղել է կառավարութայն ռազմավարությունը և դուք ծախսեր կոչվածը ոչ թե ծախսագրման մեթոդով եք հաշվի առել՝ պացիենտների մեկ օրվա ծախսով, այլ հաշվի եք առել ձեռքբերումներով: Հիմնական միջոսցների ծախսը իրավունք չունեք ծախսեք մեկ պացիենտի օրվա ծախսով»,-ասաց նա:

 

1123