Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ եւ նախաձեռնող փոխգործակցությանը, որն ուղղված է անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը, ներառյալ արտաքին քաղաքականության համակարգումը եւ ակտիվացումը միջազգային ասպարեզում: Նման հայտարարություն է արել Երեւանում կայացած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը տեղեկացրել է, որ նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են աշխարհում եւ տարածաշրջանում իրավիճակի զարգացման միտումները, անվտանգության հարցեր, անդրադարձ է եղել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է։

«Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն դեռ բաց է մնում 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը»,- ասել է նախարարը։

Միզոյանի խոսքով՝ դիտարկել են նաեւ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Նիստերի արդյունքներով հաստատվել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, խորհրդակցությունների պլանը, հաջորդ հանդիպման վայրն ու ժամը։ Այն կկայանա Երեւանում տարվա 4-րդ եռամսյակում։

1219