Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այս մասին գրում է La Stampa-ն։

«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմը մաս-մաս: Այսօր, կարծում եմ, հայտարարվեց երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է պոնտիֆիկոսը Եվրոպայում ճիզվիտական ​​հրատարակությունների ղեկավարների հետ զրույցում: 

Նրա կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչ է կատարվում մարդկության հետ, «որը մեկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ»՝ հավելելով, որ սա աղետ է։

Նա հիշեցրել է, որ բացի Ուկրաինայից, հակամարտությունները շարունակվում են նաև այլ երկրներում՝ Նիգերիայում, Կոնգոյում, Մյանմայում, բայց դա ոչ-ոքի չի հետաքրքրում։ Ֆրանցիսկոսը նաև հիշել է 25 տարի առաջ Ռուանդայում տեղի ունեցած բախումները և ևս մեկ անգամ շեշտեց, որ աշխարհը պատերազմի մեջ է։
Մայիսի սկզբին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում պոնտիֆիկոսն արդեն առաջարկել էր, որ «Ռուսաստանի դռան մոտ ՆԱՏՕ-ի հաչոցը» հանգեցրել է հակամարտության։

2438