Վարչապետի որոշմամբ Հակոբ Արշակյանի հետ համանախագահելու ենք Ստարմուս փառատոնի աշխատանքների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.
Հիմա հասկանում եք չէ՞, թե ինչ լավ է անցնելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Արշակյանի հետ համանախագահելու ենք Ստարմուս փառատոնի աշխատանքների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը:
2020 թվականին սկիզբ դրվեց փառատոնը Երևանում անցկացնելու գաղափարին: Քովիդն ու պատերազմը հետաձգեցին համաշխարհային այս փառատոնը: Բայց սեպտեմբերի 5-10-ը գիտության և արվեստի մեծերը Երևանը մի քանի օրով վերածելու են հետաքրքիր կենտրոնի, դեպի ուր ձգվելու են գիտնականներ, արվեստագետներ ու արվեստը սիրող մեր քաղաքացիները ու զբոսաշրջիկները:
Բոլորիդ աջակցությունը կարևոր է Երևանն ու Հայաստանը Ստարմուսի շրջանակներում գովազդելու համար: Տարածեք տեղեկությունները, հրավիրեք հյուրեր, դարձեք կամավոր:
17 Հունիս, 2022 03:17
1358
Էմոցիաներ Ծանրամարտի աշխարհի առաջնությունից․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
31 Հոկտեմբեր, 2026 15:07
Առաջիկա երկու տարիների շրջափուլը պետք է լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք․ Արայիկ Հարությունյան
23 Հոկտեմբեր, 2026 21:28
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին. Արսեն Հարությունյան
21 Հոկտեմբեր, 2026 19:41