ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ շրջանառվող օրենքի նախագծով վաստակավոր և ժողովրդական արտիստների կոչումներ այլևս չեն տրամադրվելու։

«Մեր կարծիքով նաև ոլորտից կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ․․․ չկան հստակ չափանիշներ՝ ում տալ։ Ինչ բանաձևով որոշենք՝ ով է ժողովրդական, ով ոչ ժողովրդական, ավելորդ դասակարգում է առաջանում։ Բայց մենք պահպանել ենք և կմնա «մշակույթի վաստակավոր գործիչ», «գիտության վաստակավոր գործիչ» ամրագրումը։ Մարդիկ ակնկալիք ունեն ու դիմում են, բայց բավական բարդ է, չկան չափանիշները՝ ինչպես որոշենք»,- ասաց նա։

Ըստ Դումանյանի՝ մշակույթի գործիչների լավագույն գնահատականը պետք է լինի տարբեր փառատոններում, մրցույթներում մշակութային մրցանակների նվաճումը։ Արդեն տրված կոչումները հետ վերցնելու հարցին անդրադառնալով՝ Վահրամ Դումանյանն ասաց․ «Չեմ կարծում՝ արժե դրա վրա ժամանակ ծախսել։ Ի վերջո վկայականով չի որոշվում՝ դուք վաստակավոր արտիստ եք, թե ժողովրդական»։

1175