ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Վրաստանի իշխանություններին «բացասաբար չընկալել» երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավոր մերժումը։ 
Հունիսի 18-ին Եվրահանձնաժողովը (ԵՀ) խորհուրդ չի տվել Վրաստանին տրամադրել համաեվրոպական ասոցիացիայի թեկնածուի կարգավիճակ։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային ու Մոլդովային նման կարգավիճակի տրամադրմանը։
«Սա կարևոր ազդանշան է, այն չպետք է բացասաբար ընկալվի, Վրաստանն այժմ ունի հստակ ճանապարհ, որով պետք է անցնի, խնդիրները, որոնք պետք է ավարտին հասցվեն․ կա ժամանակացույց»,- ասել է Բորելը ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։
Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալու մասին պաշտոնական որոշումը ԵՄ առաջնորդները կընդունեն հինգշաբթի օրը Բրյուսելում բացվող եվրոպական գագաթնաժողովում։ Եվրոպացի առաջնորդները հաշվի կառնեն Եվրահանձնաժողովի առաջարկությունները։

1054