
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.
Կառավարության կողմից հատկացված զգալի միջոցների արդյունքում մենք այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ:
Ժամանակակից հատակ գնելու արդյունքում, կարողանում ենք կազմակերպել բասկետբոլի, հանդբոլի, ֆուտզալի և շատ այլ առաջնություններ:
Ժամանակակից ցուցատախտակների վրա հեռարձակվում են ոչ միայն մրցումների տվյալները, այլ հենց այդ պահին մարզահամալիրի դահլիճում տեղի ունեցողը:
Այլ ենթակառուցվածքների զարգացումը նույնպես թույլ է տալիս չամաչել մրցումները հյուրընկալելիս:
Անցած երեք օրերին Համալիրում հյուրընկալել էինք ԱՄՆ-ի, Սիրիայի և Իրանի հավաքականներին՝ Սադայի մրցաշարի շրջանակներում:
Ավելացնեմ, որ եթե նախկինում մենք լուրջ խնդիրներ էինք ունենում Համահայկական խաղերի անցկացման ժամանակ, հիմա այդ խնդիրը վերացել է: