Արցախի նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրենին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին:
Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանը մշտապես Արցախի կողքին լինելու ու շարունակաբար աջակցելու համար՝ նշելով, որ կառույցի նախաձեռնությունները նպաստում են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը: Հանդիպմանը մասնակցել է Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը:
29 Հունիս, 2022 19:13
1416
Եվրոպայի առաջնությանը մասնակցող երիտասարդ ծանրորդները պատրաստ են նոր հաջողությունների․ Հարությունյան
05 Հոկտեմբեր, 2026 13:52
Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան
26 Սեպտեմբեր, 2026 16:07
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
21 Սեպտեմբեր, 2026 18:19
Քաղաքական ակցիաներ անելու ժամանակ ապագայում դեռևս կլինի, իսկ վաղը պետք է մարզադաշտում զուտ սպորտային տրամադրության մեջ լինել
25 Մարտ, 2023 03:13
Ընդդիմության կազմակերպած շոուից հետո Արայիկ Հարությունյանը չեղարկել է վերջիններիս հետ հանդիպումը
12 Ապրիլ, 2022 18:57