Այսօր կառավարությունը հերթական նիստին  հաստատեց ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականին և հաջորդող 2 տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը:

«Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է, և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60.2 տոկոսի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 տոկոսը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է»,- ասաց նախարարը:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ, և աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, ծառայությունների ոլորտը, էլեկտրաէներգիայի արտադրությունը և արտահանման աճը: Թեև այս ամենին, վարչապետը մտահոգիչ համարեց գնաճային ֆոնը:

«Հնգամսյա ցուցանիշներով դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի, մայիս ամսվա տնտեսական ակիտվության ցուցանիշը կազմել է 10,2 տոկոս: Կիսամյակի նախատեսված պլանը այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 միլիարդ դրամով:  2023 թվականի հունվարի մեկից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշախտավարձի բարձրացում և նախատեսվում է  68 հազարից լինի 75 հազար դրամ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի չափը 28 600 դրամից պետք է դառնա 30 հազար 700 դրամ, մինչև երկու տարեկան երեխայի մայրերին խնամքի նպաստ կտրվի՝ անկախ նրանից աշխատող է, թե ոչ, իսկ գյուղական բնակավայրերում շարունակելու են կրկնակի չափով տալ այդ նպաստը: Նա նշեց, որ գիտության ֆինանսավորումը  վեց միլիարդով են ավելացնում:

«Ամենակարևոր նորությունը՝ որ հիմա արդեն 7  տոկոս տնտեսական աճը ավելի իրատեսական ենք համարում: Ավելի լավ է մենք առաջիկա հինգ տարիներին տարեկան 7 տոկոս ունենանք, քան՝ որոշ տարիներին ավելի, որոշ տարիներին պակաս»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

2280