Օրեր առաջ՝ հունիսի 23-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցած մեքենայի պայթյունի դեպքով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել ՀՀ դատախազություն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: 

ՀՀ դատախազությունից էլ փոխանցեցին, որ դատարան մեկ անձի մասով կալանավորման միջնորդություն է ներկայացվել, սակայն այն մերժվել է:

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Փարաքարում տեղի ունեցած մեքենայի պայթյունը եղել էր կանխամտածված. տեղադրված էր եղել պայթուցիկ սարք: Դեպքի առթիվ 35-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

1550