ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը, հավատարիմ մնալով լավագույն ավանդույթներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լիովին աջակցելով իր ընկերների՝ խորհրդարանում պաշտոնները թողնելու որոշմանը, որոշում է կայացրել շարունակել իր գործունեությունը որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակայնության հետ կապերի մշտական ​​հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ, «քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է»։

Հիշեցնենք, որ այսօր իրենց պաշտոններից հրաժարվել են նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն ԳևորգյանըՀայկ Մամիջանյանը և Թադևոս Ավետիսյանը։

Իսկ այսօր առավոտյան ԱԺ-ն միաձայն «կողմ» քվեարկեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին` ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար։

2971