ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։

Հարուցվել է քր. գործ։ Արմեն Գևորգյանին դատարանը թույլատրել է հուլիսի 9-13-ը գտնվել ՌԴ-ում և մասնակցել ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստին։

1299