Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արցախի պողոտա թիվ 22 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Նազարյանի վարած Hyundai Elantra մակնիշի և 37-ամյա Ռոբերտ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ 27-ամյա Շ. Խ-ն բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։   Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ 

791