Հուլիսի 4-ին, ժամը 05:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Էրեբունի Մոլ» տանող ճանապարհին, կայանած ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։58-ին, մարվել՝ 06։10-ին։ Այրվել է «Audi A100» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

484