«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:

 

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:

 

Խորհրդի տարիքով ավագ անդամ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

 

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է, և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամը՝ Սերգեյ Չիչոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են:

1188