
Օդային ճամփորդությունների արագ վերականգնումը բախվել է օդանավակայաններում և ավիաընկերությունների անձնակազմերի զանգվածային պակասի հետ:
Եվրոպայում ուղեւորները ավելի շատ են վճարում ինքնաթիռի տոմսի համար, սակայն իրենց սպասելիքները չեն արդարանում:
Լոնդոնից Ամստերդամ և Բեռլին, օդանավակայաններում քաոսային վիճակ է` կապված հաշվառման գրասեղանների, անվտանգության անձնակազմի և ուղեբեռները կառավարողների հետ:
Մինչ Ասիայի ճանապարհորդական արդյունաբերությունը դեռևս հաղթահարում է Covid-19-ը, ԱՄՆ-ը տառապում օդաչուների պակասից, տոմսերի գնի և չեղարկման տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում քաոսը համախմբվել է սպառողներին առավելագույնս ցավ պատճառելու համար:
Համաձայն RadarBox.com-ի տվյալների` Եվրոպան ավելի քան կրկնապատկել է ԱՄՆ ավիափոխադրողների չեղարկումները ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում:
Միևնույն ժամանակ, ամառային երթուղիներում, ինչպիսին է օրինակ Լոնդոն-Ալիկանտե (Իսպանիա), ըստ Kayak.com-ի տվյալների` այս ժամանակահատվածում ուղեվարձերը ավելի քան երեք անգամ բարձր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Փարիզից Նյու Յորք` գները եռապատկվել են 2019 թվականի մարտից։
Թռիչքների արագ վերականգնումը բախվել է համաճարակի ընթացքում կրճատումներից հետո անձնակազմի զանգվածային պակասի հետ: Գլոբալ ավիացիոն արդյունաբերությունը կաղում է՝ չկարողանալով արագորեն վերականգնել գործողությունները։
Իրավիճակը սրվում է ամբողջ Եվրոպա մայրցամաքում գործադուլների պատճառով, քանի որ կտրուկ գնաճը հանգեցնում է աշխատավարձերի բարձր պահանջների:
Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունները հինգշաբթի օրը հրամայել են կրճատել թռիչքները Փարիզի Շառլ դը Գոլից՝ հրշեջների գործադուլի պատճառով: Ryanair Holdings Plc-ի անձնակազմը Իսպանիայում, Պորտուգալիայում և Բելգիայում անցած շաբաթավերջին եռօրյա գործադուլ է կազմակերպել, որին ավելի ուշ միացել են Ֆրանսիայի և Իտալիայի նրանց գործընկերները: Եվ այդ ամենը` արձակուրդների ամենապիկ սեզոնին:
Գերմանական Lufthansa-ի գլխավոր գործադիր տնօրեն Կարսթեն Սփորը նախազգուշացրել է, որ ամեն ինչ, հավանաբար, չի վերադառնա նորմալ հունի մինչև տարեվերջ, բայց ռիսկն այն է, որ խառնաշփոթը խաթարում է ոլորտի վերականգնմանը` կանխելով ամրագրումները:
Virgin Atlantic Airways-ի գործադիր տնօրեն Շայ Վայսը, ում ընկերությունը չեղյալ է հայտարարել միայն մի քանի թռիչքներ, նախազգուշացրել է ավիաընկերություններին և օդանավակայանների աշխատակիցներին եւս մեկ անգամ հարցնելու ուղեւորներին` արդյոք նրանք իսկապես ճամփորդելու կարիք ունեն:
Նյութի աղբյուրը` BLOOMBERG