Բավրայի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
11 Հուլիս, 2022 14:23
1370
Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամն երկրաշարժ է տեղի ունեցել
20 Հունիս, 2025 22:27
Երկրաշարժ՝ Կասպից ծովում
16 Հունիս, 2025 12:33
Թուրքիայում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
10 Հունիս, 2025 15:40
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
20 Մայիս, 2025 21:21
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում
16 Մայիս, 2025 12:41
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր
28 Ապրիլ, 2025 21:36
«Թոխմախ գյոլ»-ում հայտնաբերել են մեծ քանակով սատկած ձկներ
05 Հունիս, 2023 15:11
Մայիսյան ձմեռ Ծովինար գյուղում (լուսանկարներ)
15 Մայիս, 2023 13:54
Արցախի Իվանյան գյուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով
12 Ապրիլ, 2021 20:32