ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը հայտնաբերել են բարձր ջերմությամբ 1 240 հիվանդ, հինգերորդ օրն անընդմեջ աճը չի գերազանցում 2 հազարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ): Ապրիլի վերջից տենդի ախտանիշներով անձանց ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին գերազանցում Է 4,76 միլիոնը: Նրանց 99,95 տոկոսն ապաքինվել Է, այս պահին բուժում Է ստանում 2 280 մարդ:

Մահվան նոր դեպքերի մասին տեղեկատվություն չեն հայտնում, ընդամենը մահացել Է 74 մարդ: Մահացության մակարդակը կազմում Է 0,002 տոկոս: Մայիսի 12-ին ԿԿՀԳ-ն առաջին անգամ տեղեկացրել երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին: Օրական աճն առավելագույն մակարդակին հասել Է մայիսի 15-ին (392 920), դրանից հետո ցուցանիշն աստիճանաբար նվազել Է: Հունիսի 24-ին ԿԺԴՀ-ում արձանագրել են բարձր ջերմության 10 հազարից պակաս նոր դեպք. հունիսի 29-ին՝ 5 հազարից պակաս նման դեպք, հուլիս 6-ին՝ 2 հազարից պակաս հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

464