Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը  Դանիել Իոաննիսյանը խոսելով ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախաձեռնության մասին, ասաց, որ այն չի լինի այնպիսին,  ինչպես խորհրդային միությունում ժամանակ էր:

Նա նշեց, որ Ոստիկանության հիմնական խնդիրներից է այսօր Հայաստանում արդյունավետ գործունեությունը: Ըստ նրա՝ ոստիկանությունը, եթե չգործեց արդյունավետ, մնացած ամեն ինչի մասին խոսելը,  այդ թվում օրինակ՝ ոստիկանությունում իրավունքների պաշտպանության մասին, որոշակի առումով իմաստազուրկ է դառնում:

«Հայաստանի ոստիկանության զգալի մասը, ցավոք սրտի, չի կարողանում արդյունավետ բացահայտել հանցագործությունները, եթե գործում է օրինական միջավայրում, հանցագործին ծեծել խոշտանգելու միջոցով խոստովանական ցուցմուքն  կորզելու ժամանակները մեծ հաշվով անցել են, թեև այդպիսի ցավալի դեպքեր արձանագրվում են, բայց մեծ հաշվով այդ ժամանակները անցել են: Այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը հաճախ չի կարողանում արդյունավետ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջոցով բացահայտի հանցագործությունները, և այստեղ կարևոր է կարողությունների, ծառայությունների կրթվածության բացը»,-ասաց նա` նշելով, որ օպերների կրթությունը բավականին արդիականացման կարիք ունի:

Ըստ Դանիել Իոաննիսյանի` նախագծում հերթապահ մասի պետի գործառույթն անհասկանալի է, և կարծում է, որ չի կարող ոստիկանը արդյունավետ ծառայել, բացահայտում անել, ինֆորմացիա բերել հանցագործների մասին, որտեղ ինքը ապրում է: «Բիզնեսով զբաղվող, կամ անբացատրելի հարստացած անձինք չեն կարող ղեկավար պաշտոն զբաղեցնել ոստիկանությունում»,-ասաց նա:

Ամփոփելով ելույթը` նա նշեց, որ այս բարեփոխումների արդյունքում քաղաքացին պետք է զգա, որ պետությունը իր նկատմամբ արդար վերաբերմունք ունի:

1187