Սահմանապահ զորքերը խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմանները, որոնց պահպանությունը հանձնված է սահմանապահ զորքերին, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Երրորդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, անվտանգության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի, հայեցակարգի առումով՝ սահամանապահ զորքերը, ընդհանրապես, խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմանները, որոնց պահպանությունը հանձնված է սահմանապահ զորքերին, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ, որովհետև ենթադրվում է, որ այդ սահմանների ուղղությամբ գտնվող երկրների, պետությունների հետ կնքված է բարեկամության կամ խաղաղության պայմանագիր, և սա արձանագրելու շատ կարևոր հանգամանք է: Մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում սահմանապահ զորքերի այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի», - ասել է վարչապետը:

1427