
Ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
« ԿԵՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ
1. Կամավոր կերպով Արցախ պիտի գան միայն ուժեղ ու տոկուն մարդիկ։ Կրկնում եմ՝ անկախ այցի նպատակից, անկախ նրանից՝ գալիս եք դեպի առաջնագիծ, թե թիկունքային/լրագրողական աշխատանքի, պետք է լինեք ուժեղ ու տոկուն։ Ճգնաժամային միջավայրերում վախն ու խուճապը երկրաչափական պրոգրեսիայով աճելու և մուլտիպլիկացվելու հատկություն ունեն, այնպես որ այստեղ թույլերի ու վարանողների տեղը չէ։
2. Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա ասածս, բայց ռազմական գործողությունների երկարելու հետ մեկտեղ՝ բնակչության մեծ մասը պետք է վերադառնա բնականոն կյանքի՝ գործի-տուն, հարկեր-վարկեր, դաս ու դասատու։ Պետությունը պիտի որոշի, թե ով պատերազմական կարիքների համար իրեն ովքեր են պետք՝ խրամատում կամ թիկունքում, և մոբիլիզացնի միայն նրանց։
3. Էյֆորիայի, «հեսա կպրծնի»-ների, «բա խի՞»-ների սենտիմենտներն ու խոսույթները պիտի արմատախիլ արվեն։ Անկանխատեսելիության գործոնը մեծ է, հնարավոր է ամեն ինչ, բայց պետք է պատրաստ լինել ամենաբարդին․ հաջողության միակ գրավականը դա է։
4. Ո՛Չ ՄԻ ԽՈՒՃԱՊ։ Խուճապը պարալիզացնում է բանականությունը՝ զրկելով խելամիտ որոշումներ կայացնելու և դրանք կազմակերպված կերպով իրականացնելու հնարավորությունից»։
Դիտարկումը #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգով մակագրել է փորձագետը:
⚡️ ԿԵՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ 1. Կամավոր կերպով Արցախ պիտի գան միայն ուժեղ ու տոկուն մարդիկ։ Կրկնում եմ՝ անկախ այցի...
Опубликовано Էլբակեան Էդգար Пятница, 2 октября 2020 г.