Ռուսաստանաբնակ հասարակական գործիչ, հեռուստահաղորդավար Սարգիս Ասատրյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող պատերամզկան գործողություններին, ԱՀ և ՀՀ պաշտպանության ոլորտին ուղղված աջակցության մասին:

« Որպես հայ, Հայաստանի քաղաքացի ես դիմում եմ նրանց ովքեր ունեն արժեքներ, աշխարհընկալում: Ցավով պետք է արձանագրեմ, որ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մեջ ակնհայտորեն երևում է Թուրքիայի անմիջական մասնակությունը՝ ռազմական գործողություներին: Թուրքիան այս պահին պատերազմական գործողությունների ակտիվ մասնակիցն է: Ամբողջ աշխարահում, նրանք ովքեր գիտեն ազատության ու խաղաղության գինը, հայկական քաղաքակրթության արժեքն, արդեն  իսկ հայացքներն ուղղում են դեպի Հայաստան»:

Գործիչը նշեց նաև համայն հայության և մարդկության կողմից Հայաստանին ուղղված մարդասիրական և ֆինանսական օգնության մասին, ընդծելո, որ որևէ լումա և անգամ չնչին աջակցություն կարևոր է այս պահին՝ թե դեղորայքի, թե սնունդի, և թե մնացայալ այլ անհրաժեշտ իրերի տեսքով։ 

Ասատրյանը կոչ արեց ֆինանսական աջակցությունը ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, ինչպես անում է նա իր ընտանիքի հետ միասին։ Նա ընդգծեց, որ կասկած չկա՝ հիմնադրամն ամենավերջին լուման ուղղելու է Արցախի պաշտպանությանը։

Ուղերձի ամբողջական մասը տեսանյութում:

681