ԱՄՆ-ն փորձարկել է հիպերձայնային զենք
Միացյալ Նահանգները հաջողությամբ փորձարկել է Raytheon Technologies ընկերության կողմից արտադրված հիպերձայնային զենքերը։
Թռիչքի փորձարկման ընթացքում սարքը հինգ անգամ գերազանցել է ձայնի արագությունը, ինչը 2013 թվականից ի վեր նման զենքի երրորդ հաջող փորձարկումն էր, ասվում է Reuters-ի հաղորդագրության մեջ։
«Մեր երկրի հիպերձայնային հնարավորությունների զարգացումը ազգային գլխավոր հրամայական է և կարևոր քայլ առաջ: Մի շարք հաջող թեստերի անցկացումը մեզ ավելի մեծ վստահություն է տալիս մեր նախատիպի տեխնիկական հասունության նկատմամբ HAWK (Hypersonic Air-breathing Weapon Concept) ծրագրի շրջանակներում», ասել է Raytheon-ի ստորաբաժանումների նախագահ Ուես Կրեմերը:
Հիպերձայնային զենքերը մթնոլորտի վերին շերտով անցնում են ժամում մոտ 6200 կիլոմետր արագությամբ:
19 Հուլիս, 2022 20:18
991
Եթե իմ մարդիկ անազնիվ եղան իմ հանդեպ, պատասխանատվության կենթարկվեն․ Թրամփ
23 Հոկտեմբեր, 2026 12:35
Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ․ Թրամփ
22 Հոկտեմբեր, 2026 11:43
Վաշինգտոնը և Իսրայելը ծրագրում են Իրանին հարվածել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո․ NYT
22 Հոկտեմբեր, 2026 11:30
Երևանում ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27 Հուլիս, 2026 21:31
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինшմթերք, թմրшմիջnցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
24 Հուլիս, 2026 11:00
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
21 Հուլիս, 2026 18:58