Երևանի «Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Փյունիկ»-ը տնային խաղում նվազագույն հաշվով զիջեց մրցակցին։

Սռաջին խաղակեսում թիմերից որևէ մեկին հաշիվը բացեկ չհաջողվեց։

72-րդ րոպեին «Դյուդելանժ»-ն, ի վերջո, կարողացավ բացել հաշիվը ու խաղը հաղթական ավարտի հասցնել։ Հյուրերի կազմում 11 մետրանոց հարվածից աչքի ընկավ Հաջին։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Փյունիկ»-ը չկարողացավ փրկել խաղը։

Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 26-ին։

699