Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Սպարտակի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի երկրորդ տուրի խաղում կրած ջախջախիչ պարտության մասին (1:4)։ Կիսապաշտպանը նշել է, որ, չնայած հաշվին, «Ցլերը» հավատ ունեին, որ կարող են հաղթել: 

«Ընդմիջմանը մենք քննարկում էինք, որ պետք է հարձակողական խաղալ, պահ փնտրել գոլ խփելու համար: Անհնար էր բաց թողնել, հենց որ մտանք երկրորդ խաղակես: Բայց մենք միևնույն է պայքարում էինք։ Շատ շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար։ Նույնիսկ 1:3 հաշիվից հետո զգացողություն կար, որ կարող ենք խաղը դուրս բերել: Մենք մինչեւ վերջ հավատում էինք, բայց չստացվեց։ Երեք անգամ ավելի ու ավելի շատ ենք աշխատելու, որպեսզի հաջորդ անգամ դա տեղի չունենա», - Սպերցյանի խոսքերը մեջբերում են ռուսական ԶԼՄ-ները։ 

647