«Գահերի խաղի» և «Aquaman»-ի աստղ Ջեյսոն Մոմոան սարսափելի վթարի է ենթարկվել Լոս Անջելեսի արվարձաններում։ Այս մասին հայտնում է ամերիկյան TMZ-ը։ Վթարի ականատեսներից մեկը ֆիքսել է բախման հետևանքները։

Ջեյսոն Մոմոան իր ռետրո մեքենայով ընթացել է ոլորապտույտ լեռնային ճանապարհով, երբ  հանդիպակաց գոտում չգիտես որտեղից հայտնվել է մոտոցիկլետը։ Բախումը տեղի է ունեցել  ոլորանում։ Երիտասարդ մոտոցիկլետավարը բախվել է մեքենայի ձախ կողմին, թռել է կապոտի վրայով և բառիս բուն իմաստով օդ է թռչել։ Ջեյսոն Մոմոան, իր հերթին,  մեքենայով թռել է կողք, և դատելով հարվածի ուժգնությունից, պետք է լուրջ կոտրվածքներ ունենար, սակայն  չի տուժել։

Վթարը կինոնկարներին հատուկ «երջանիկ» ավարտ է  ունեցել։ Մոտոցիկլավարն իր «թռիչքից» հետո կարողացել է «սուպերհերոսի» նման վայրէջք կատարել ոտքերի վրա։ Մասնագետները նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել։ Ի դեպ, վթարի վայր են ժամանել հսկայական թվով ոստիկաններ և բժիշկներ։ Մեքենայի հնարավոր պայթյունը կանխելու համար եկել են անգամ հրշեջները։

Ջեյսոն Մոմոայի վերջերս գնված ռետրո մեքենան ականատեսների կադրերում սարսափելի տեսք ուներ. մեքենայի առջևի մասը բառացիորեն  ճզմվել էր: Բայց դերասանը հրաշքով միանգամայն ողջ ու առողջ էր մնացել (գուցե իր հզոր չափերի շնորհիվ)։ Ի դեպ, կինոաստղը  բայքեր տղայի մոտից չի հեռացել, քանի դեռ վերջինս չի հետազոտվել և տեղափոխվել հիվանդանոց։
 

1305